Աշխարհ

19.11.2018 20:34


Թուրքիայում կաղամբով բեռնված մեքենայում ապօրինի ներգաղթյայլների խումբ է բացահայտվել

Թուրքիայում կաղամբով բեռնված մեքենայում ապօրինի ներգաղթյայլների խումբ է բացահայտվել

Վանի ժանդարմերիայի ստորաբաժանումների կողմից ապօրինի ներգաղթյալների խումբ է հայտնաբերվել, որոնք թաքնվել էին բեռնատար մեքենայի թափքում մասամբ բեռնված կաղամբների տակ:

Վանի նահանգային ոստիկանության փոխանցած տվյալների համաձայն` 38 ապօրինի ներգաղթյալներով բեռնված մեքենան կանգնեցվել է Վան-Արճեշ մայրուղում:

Պարզվել է, որ ներգաղթյալներից 17-ը Աֆղանստանի, 20-ը Պակիստանի և 1-ը Մյանմարի քաղաքացիներ են: Ներգաղթյալները և բեռնատարի վարորդը ձերբակալվել են:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը