Աշխարհ

20.11.2018 16:30


Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ

Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ

Թուրքիայի Դենիզլի նահանգում ուսումնական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է ինքնաթիռի 2 հոգանոց անձնակազմը:

Նոյեմբերի 19-ին կեսօրին օդ բարձարացած ինքնաթիռը կարճ ժամանակ անց կորել էր ռադարների տեսադաշտից:

Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Դենիզլիի սահմանակից Այդըն նահանգի Քարաջասու բնակավայրի հարևանությամբ գտնվող լեռնային հատվածում: Հայտնաբերվել են նաև զոհված ուսուցիչ-օդաչուի և աշակերտի մարմինները:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը