Աշխարհ

21.11.2018 20:16


Հրապարակվել է թուրքական բանտերում գտնվող օտաերկրացիների թիվը

Հրապարակվել է թուրքական բանտերում գտնվող օտաերկրացիների թիվը

Թուրքիայի արդարադատության նախարարության պատիժների և ձերբակալությունների հարցերով զբաղվող գլխավոր վարչությունը տվյալներ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողովին՝ երկրում բանտարկյալների թվի մասին։

Ըստ դրա՝ Թուրքիայում այժմ 258.660 բանտարկյալ կա։ Նրանցից 199.861-ի նկատմամբ արդեն կայացված է դատավճիռ, իսկ 58.799-ի դատավարությունը դեռ շարունակվում է։ Բանտարկյալներից 245.433-ը տղամարդիկ են 10.208-ը՝ կանայք, իսկ 3019-ը՝ երեխաներ։

50.386 կալանավորներ մեղադրվում են թմրանյութներ օգտագործելու, վաճառելու, 44.986-ը՝ ահաբեկչական կազմակերպության հետ առնչություն ունենալու, 33.032-ը՝ գողություն կատարելու, 28.274-ը՝ մարդ սպանելու, 24.919-ը՝ մարդուն մարմնական վնասվածք հասցնելու, իսկ 16.566-ը սեռական բռնություն գործադրելու մեջ։

Թուրքական բանտերում կա 7897 օտարերկրացի: Նրանցից 3102-ը Սիրիայից են, 1021-ը՝ Աղֆանստանից, 820-ը Իրանից, 297-ը՝ Իրաքից, 262-ը՝ Թուրքմենստանից, 238-ը՝ Վրաստանից, 191-ը՝ Պակիստանից, 171-ը Ադրբեջանից, 157-ը Նիգերիայից, 122-ը Ալժիրից և ևս 1516 հոգի այլ երկրներից։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը