Քաղաքական

23.11.2018 10:01


«Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում հանգանակվեց 11 մլն 109 հազար դոլար

«Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում հանգանակվեց 11 մլն 109 հազար դոլար

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում մեկնարկած «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվեց հեռուստամարաթոնի ավարտին՝ Երևանի ժամանակով ժամը 10:00-ին: Միաժամանակ նշվեց, որ հանգանակությունը դեռ շարունակվում է, հետևաբար գումարը կարող է աճել:

Հեռուստամարաթոնը հանրագումարի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում իրականացված ծրագրերը: Հենց դրա միջոցով են գոյանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնական միջոցները, որոնք յուրաքանչյուր տարի ուղղվում են հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատված խոշորածավալ ռազմավարական ծրագրերի իրականացմանը:

Այս տարվա «Արարենք միասին» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագրեր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով:

Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ի ընթացքում արձանագրվել էր 12.505.456 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։

2016թ․ «Իմ Արցախը» խորագրով անցկացված հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակվել էր 15 428 777 ԱՄՆ դոլար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը