Աշխարհ

24.11.2018 07:40


Դաժան սպանություն Բոլնիսիում․ կտտանքների ենթարկված տղամարդու դիակը գտնվել է անտառում

Դաժան սպանություն Բոլնիսիում․ կտտանքների ենթարկված տղամարդու դիակը գտնվել է անտառում

Վրաստանի Բոլնիսիի շրջանի Քվեշի գյուղի անտառում մոտ 70 տարեկան տղամարդու դիակ են գտել: Այս մասին տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

Տարածված տեղեկատվության համաձայն, տղամարդուն սպանել են սեփական տանը, այնուհետև դիակը տեղափոխել անտառ: Կիսամերկ վիճակում գտնված տղամարդու աչքերը հանած են եղել:

Դաժան սպանությունը հավանաբար տեղի է ունեցել երկու օր առաջ: Տղամարդու անձը հաստատող փաստաթուղթը գտել են անտառի տարածքում:

Տեղի ունեցածի հետ կապված հետաքննություն է սկսվել դիտավորյալ սպանության հոդվածով:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը