Աշխարհ

26.11.2018 15:33


Ադրբեջանում ընթացիկ տարում 112 կին է ինքնասպան եղել

Ադրբեջանում ընթացիկ տարում 112 կին է ինքնասպան եղել

Ադրբեջանում 2018 թ. հունվար-հոկտեմբերին ընթացքում 112 կին ինքնասպան է եղել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի հաղորդմամբ՝ 9 ամսում գրանցվել է իգական սեռի ներկայացուցիչների ինքնասպանության փորձի 135 դեպք, որոնցից 112-ն ավարտվել են մահվամբ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնասպանություն կատարածներից 11-ը եղել են անչափահասներ:

Այս խորագրի վերջին նյութերը