Աշխարհ

26.11.2018 21:14


Թուրքիայի ԶՈւ ռազմական ուղղաթիռներից մեկն ընկել է Ստամբուլի բնակելի շենքի բակում (տեսանյութ)

Թուրքիայի ԶՈւ ռազմական ուղղաթիռներից մեկն ընկել է Ստամբուլի բնակելի շենքի բակում (տեսանյութ)

Նոյեմբերի 26-ին Ստամբուլի Սանջաքթեփե շրջանի բնակելի շենքերից մեկի բակում ժամը 11։00–ին ընկել է ցամաքային ուժերին պատկանող ուսումնամարտական Bell-UH-1 ուղղաթիռ։ Վթարից 4 թուրք զինծառայող մահացել է, ևս մեկը վիրավոր է։ Այս մասին հայտնում է թուրքական պետական Անադոլու լրատվակայքը։ Դեպքի վայրում այժմ սկսել է հետաքննություն, որին ներկա է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Վերջինս հայտնում է, որ ուղղաթիռը օդ է բարձրացել ժամը 10։32–ին, սակայն ժամը 11։02 կապը կորել է և այն վթարի է ենթարկվել․

«Ինչպես գիտեք, Սանջաքթեփեում տեղակայված է մեր ցամաքային ուժերի ավիացիոն հրապարակներից մեկը։ Մեր այստեղի ընկերները [զինծառայողները — Ռազմինֆո խմբ․] պարբերաբար ուսումնական թռիչքներ են անում»,-նշել է Աքարը։

Մահացած զինծառայողներից երկուսը սպա էին, երկուսը` ենթասպա։ Վիրավորը սերժանտ է, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Քաղաքացիական վիրավորներ չկան, քանի որ վթարի պահին փողոցը դատարկ է եղել։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը