Աշխարհ

26.11.2018 21:29


Թուրքիայում գնացքներ են բախվել. կան վիրավորներ

Թուրքիայում գնացքներ են բախվել. կան վիրավորներ

Թուրքիայի կենտրոնական նահանգներից` Սիվասում (Սեբաստիա) ուղևորատարը գնացքը բախվել է բեռնատար գնացքին, ինչի հետևանքով կա 8 վիրավոր:

Դիվրիղի շրջանից Սիվասի կողմն ընթացող ուղևորատար գնացքը Ուլաշ շրջանի մերձակայքում` Բոսթանքայայի կայարանում բախվել է կանգնած վիճակում գտնվող բեռնատար գնացքին:

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել խիտ մառախուղի պատճառով:

Դեպքի վայր են ժամանել բուժօգնության, ժանդարմերիայի, արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ:

Վիրավորները հոսպիտալացվել են:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը