Կարծիք

27.11.2018 10:45


Զբոսաշրջության դեմ

Զբոսաշրջության դեմ

Հարկային նոր կարգով բարձրանում են հյուրանոցային գործի հարկերը։ Ինչպե՞ս։ Օրավարձի մեջ մտնող նախաճաշը, ճաշը, ընթրիքը և այլն առանձնացվում և առանձին է հարկվում։ Այսպիսով, հյուրանոցը եթե սնունդ է սպասարկում, ապա հարկվում է 20%՝ նախկին 5֊ի փոխարեն։ Կարող է չսպասարկել, և նախկին հարկը վճարել։

Այսպես թե այնպես գրեթե ամեն հյուրանոց նախաճաշ սպասարկում է, ուրեմն, գները ինչ-որ չափով բարձրացնելու է։ Իսկ եթե հյուրանոցը այնպիսի տեղ է, ուր մոտակայքում ճաշարան չկա, ապա օրը երեք անգամ կերակրելու դեպքում, գները ավելի են բարձրանում։ Նայեք, բազմաթիվ են Սևանի ավազանի և այլ զբոսաշրջիկային տեղանքների հյուրանոցները, ուր մոտակայքում չկան ճաշարաններ։

Մի խոսքով, այդպիսի զբոսաշրջիկային հյուրանոցի տեր բարեկամս ասում է, որ օրավարձի գինը ստիպված 5 հազար դրամով բարձրացնում է։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը