Աշխարհ

30.11.2018 11:17


«Արսենալ»-ի հերթական հաղթանակը Եվրոպայի լիգայի խմբային փուլում. Մխիթարյանը չմասնակցեց խաղին (տեսանյութ)

«Արսենալ»-ի հերթական հաղթանակը Եվրոպայի լիգայի խմբային փուլում. Մխիթարյանը չմասնակցեց խաղին (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում «Արսենալ»-ը շարունակում է անպարտելի մնալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբային փուլի 5-րդ տուրում «զինագործները» արտագնա խաղում մրցեցին ուկրաինական «Վորսկլա»-ի հետ: Անգլիական թիմին հաջողվեց խաղի հաշիվը բացել հանդիպման 10-րդ րոպեին: Աչքի ընկավ Ռոուն: Խաղի 27-րդ րոպեին Ռեմզին կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Եվ «զինագործները» խփեցին նաև երրորդ գոլը: Գնդակն իր ակտիվում գրանցեց Ուիլոկը:

Հայաստան ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների շարքում էր և այդպես էլ չմասնակցեց խաղին:

Այս տուրից հետո «Արսենալ»-ը շարունակում է գլխավորել E խումբը և ունի 13 միավոր:

Այս խորագրի վերջին նյութերը