Աշխարհ

01.12.2018 15:51


Ադրբեջանը պակիստանյան արտադրության ռազմական օդանավեր է գնելու

Ադրբեջանը պակիստանյան արտադրության ռազմական օդանավեր է գնելու

Ադրբեջանական Azeri Defence հանդեսի տեղեկություններով, պաշտոնական Բաքվի և Իսլամաբադի` պակիստանյան արտադրության ռազմական օդանավերի ձեռքբերման շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցին տեղեկացրել է Pakistan Aeronautical Complex ընկերության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստվում է Պակիստանում արտադրված JF-17 Blok II մակնիշի 24 ռազմական օդանավ գնել: Գործարքի ընդհանուր արժեքը 500 միլիոն դոլար է: Օդանավերի վրա տեղադրված են չին-իտալական համատեղ արտադրության AESA տեսակի ռադարներ, ինչպես նաև հեռակառավարվող հրթիռներ և ռումբեր:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը