Աշխարհ

04.12.2018 13:39


Ավտովթարից մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող

Ավտովթարից մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող

Նոյեմբերի 26-ին Քյուրդեմիրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1999թ․ ծնված Ալի Սահիբ օղլու Աբբասովը (Əli Sahib oğlu Abbasov) իր մեքենայով ընկել է ջրատարը ու խեղդվել։ Այս մասին հայտնել է ադրբեջանական Yeniavaz կայքը, ինչպես նաև տեղեկանում ենք ադրբեջանցի օգտատերերի գրառումներից։

Նշվում է, որ Աբբասովը ծառայում էր Ադրբեջանի զորամասերից մեկում, սակայն վթարի ժամանակ նա արձակուրդում էր։ Մի քանի օր շարունակ Աբբասովը կորած է համարվել, սակայն շուտով գտել են նրա դին։

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այս մասին որևէ հայտարարություն չի արել։

Հավելենք, որ բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել 2018թ․ մահացած Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 32 զինծառայողի մասին։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը