Լրահոս

11.03.2010 15:28


Վահագն Խաչատրյան. «Ամբողջ տարին սրացումների մեջ ենք լինելու»

Վահագն Խաչատրյան. «Ամբողջ տարին սրացումների մեջ ենք լինելու»

2009թ. հուլիսի 3-ին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը հայտարարել էր, որ ամառը քաղաքական առումով ավելի թեժ կլինի՝ հավելելով, որ այս երկու ամիսների ընթացքում «հանդիպելու առիթներ շատ կունենանք «շոգ» քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար»։

Այսօր ևս Վ. Խաչատրյանը խոսել է գարնանային սրացումների մասին՝ նշելով, որ 2010թ. գարունը թեժ է լինելու, ամբողջ տարին էլ սրացումների մեջ ենք լինելու։

-Իշխանությունները պատրաստ չէին, որ գազի սակագնի բարձրացումն այսպիսի արձագանք կստանա, հակառակ դեպքում իրենք ավելի հիմնավորված կներկայացնեին այն պատճառաբանությունները՝ ինչո՞ւ է գազի սակագինը բարձրանում,- ասել է ՀԱԿ անդամը՝ հավելելով, որ սոցիալական լարվածությունը գնալով մեծանալու է.

-Կառավարությունը հնարավորություն չունի այսօր տնտեսությունը կառավարելի դարձնել. որևէ քայլ որ ձեռնարկում է, հակառակ էֆեկտն է բերում։

Նա նաև նշել է, որ իշխանության ուշադրությունը կենտրոնացած է «միջին խավ» հասկացությունը վերացնելու վրա, որովհետև հենց նրա ազդեցությունից է կախված՝ երկիրը որքանո՞վ դեմոկրատական կամ բռնատիրական կլինի.

-Մեզ մոտ քանի որ միջին խավի թիվը գնալով պակասում է, մենք ավելի շատ ձգտում ենք դեպի բռնատիրական կամ ավտորիտար համակարգի, որովհետև եթե միջին խավ գոյություն ունի, ուրեմն նշանակում է, որ ընտրություն կլինի, և ազատ առևտրով զբաղվող ազատ քաղաքացի կլինի։

Վ. Խաչատրյանի խոսքերով՝ բոլորը փոփոխության կարիք ունեն.

-Պետությանը նոր իմպուլս է հարկավոր։ Մեզ համար դա ընդհանրապես համակարգային փոփոխություն է, որը կբերի իշխանափոխության։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը