Լրահոս

12.03.2010 09:24


ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները վստահ են

2010թ. մարտի 9-ին ՀՀ վերաքննիչ դատարանը կատարեց իշխանությունների հերթական պատվերը Նիկոլ Փաշինյանին դատապարտեց 3 ու կես տարի ազատազրկման:

Նիկոլի, ինչպեսև մյուս քաղբանտարկյալների նկատմամաբ շարունակվող այս քաղաքականությամբ իշխանություններն ապացուցում են իրենց խուճապի մեջ գտնվելու փաստը, փորձում ճորտացնել մեզ' Հայաստանի քաղաքացիներիս:

Մենք, ՀՀ երիտասարդ քաղաքացիներս, վստահեցնում ենք որ մեր ուժերի ներածին չափով ընդդիմանալու ենք այս հանցավոր վարչախմբի հակապետական քաղաքականությանը, չեն նահանջելու քանի դեռ իրեն նախագահ համարող Սերժ Սարգսյանն ու իր վարչախումբը շարունակում են բռնանալ ՀՀ քաղաքացիների կամքի վրա:

Մարտի 12-ին, ժամը 15.00-ին տեղի կունենա երիտասարդների ամենուրբաթյա երթը' բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:

Վստահ լինելով որ' մեր պայքարն անկասելի է մեր հաղթանակն անխուսափելի, կոչ ենք անում մինալ մեր պայքարին հանուն ազատության, հանուն Հայաստանի Հանրապետության:   

Այս խորագրի վերջին նյութերը