Քաղաքական

16.12.2018 13:08


ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները (տեսանյութ)

ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները (տեսանյութ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները։

Ըստ Մուկուչյանի հրապարակած տվյալների՝ Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 593 հազար 140, ընտրության մասնակիցների թիվը՝ 1 միլիոն 261 105 կամ 48․ 63 տոկոս, անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը 4706։

Ըստ ԿԸՀ-ի՝ կողմ քվեարկած քաղաքացիների թիվն ըստ կուսակցությունների հետեւյալն է՝

ՀՀԿ – 59083 կամ 4․7 տոկոս,

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն - 8514 կամ 0,68 տոկոս,

ՀՅԴ - 48816 կամ 3,88 տոկոս,

«Իմ քայլը», դաշինք - 884864 կամ 70,42 տոկոս,

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 80047 կամ 6,37 տոկոս,

«Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցություն - 6458 կամ 0,51 տոկոս,

«Ազգային առաջընթաց» կուսակցություն - 4121 կամ 0,33 տոկոս,

«Մենք» դաշինք - 25176 կամ 2 տոկոս,

«Օրինաց երկիր» - 12393 կամ 0,99 տոկոս,

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն - 22868 կամ 1,82 տոկոս,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 103801 կամ 8,26 տոկոս:

Անճշտությունների գումարային չափը 405 է:

Մանրամասնրը՝ News.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը