Աշխարհ

17.12.2018 12:10


Ուժգին պայթյուն է տեղի ունեցել Հունաստանի Skai հեռուստաալիքի շենքի մոտ (տեսանյութ)

Ուժգին պայթյուն է տեղի ունեցել Հունաստանի Skai հեռուստաալիքի շենքի մոտ (տեսանյութ)

Չպարզված հզոր պայթուցիկ սարք Է գործի դրվել Հունաստանի մայրաքաղաքի արվարձանում գտնվող Skai մասնավոր հեռուստաալիքի շենքի մոտ, ոչ ոք չի տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը:

Պայթյունը որոտացել Է լույս դեկտեմբերի 17-ի գիշերը, դրանից առաջ հեռուստաալիքի կենտրոնակայանը հեռախոսազանգ Էր ստացել նախապատրաստվող ակցիայի մասին: Դա թույլ Էր տվել տարհանել անձնակազմը եւ խուսափել զոհերից, նշվում Է հաղորդագրության մեջ: Շենքին զգալի վնաս Է պատճառվել:

Առայժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: Սակայն ԶԼՄ-ների հետ կապված օբյեկտներն ավելի վաղ Էլ դարձել են ծայրահեղ աջ եւ անարխստական խմբավորումների թիրախներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը