Կարծիք

18.12.2018 10:53


Վայելեք...ստորև ներկայացված է 2019 թ. Երևանի բյուջեի ծախսերի ցանկը

Վայելեք...ստորև ներկայացված է 2019 թ. Երևանի բյուջեի ծախսերի ցանկը

Վայելեք...Ստորև ներկայացված է 2019 թ. Երևանի բյուջեի ծախսերի ցանկը։ Գոնե հանրօգուտ ծախսերի վրա շեշտը դնեն, մարդիկ պարգևատրումներ ու ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ գործուղումներ են կատարելու։ Վայ չէէէէէ, մի քննադատեք, հո ամեն բան միանգամից չի լինելու։ 30 տարվա քանդածը մեկ օրում կամ 1 տարում (շուտով կասեն 5 տարի) մարդիկ չեն կարող վերականգնել։ Սպասեք մի 5, 10, 36 տարի, մի բան կանեն, հո սենց չեն թողնելու։ Աչքիս տոնածառն էլ այդ տրամաբանությամբ են գնել...

Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների բյուջեն նախորդ տարվա 758.5 մլն-ից աճել է մինչև 1 մլրդ 991.4 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 1մլրդ 232.9 մլն դրամով:

Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի բյուջեն նախորդ տարվա 62.7 մլն դրամից աճել է մինչև 112.7 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 50 մլն դրամով:

Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների բյուջեն նախորդ տարվա 9.2 մլն դրամից աճել է մինչև 169.1 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է շուրջ 160 մլն դրամով:

Այս ծախսումների ավելացմանը զուգահեռ նվազեցվել են հետևյալ ծախսային հոդվածների համար նախատեսված միջոցները:

Տրանսպորտի բյուջեն նախորդ տարվա 15 մլրդ 196 մլն-ից նվազել է մինչև 13 մլրդ 275 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 1 մլրդ 920 մլն դրամով:

Վերելակների հիմնանորոգման բյուջեն նախորդ տարվա 108.7 մլն-ից նվազել է մինչև 30.7 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 78 մլն դրամով:

Կանաչ տարածքների հիմնման և պահպանման բյուջեն նախորդ տարվա 1 մլրդ 669 մլն-ից նվազել է մինչև 1 մլրդ 93 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 576 մլն դրամով:

Փողոցների լուսավորման բյուջեն նախորդ տարվա 4 մլրդ 538 մլն-ից նվազել է մինչև 3 մլրդ 565 մլն դրամ: Ծախսային այս հոդվածը նվազել է շուրջ 1 մլրդ-ով:
Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների բյուջեն նախորդ տարվա 3 մլրդ 28.8 մլն-ից նվազել է մինչև 2 մլրդ 857.5 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 171 մլն դրամով:

Գևորգ Աճեմյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը