Աշխարհ

20.12.2018 19:51


Խուզարկել են Էդուարդո Էռնեկյանի տունը

Խուզարկել են Էդուարդո Էռնեկյանի տունը

Դատավորի որոշմամբ Բուենոս Այրեսի ոստիկանությանը խուզարկել է արգենտինահայ խոշոր գործարար Էդուարդո Էռնեկյանի սեփական տունը և նրան պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» հոլդինգի մի շարք գրասենյակներ: Այս մասին հաղորդում են տեղական բոլոր լրատվամիջոցները:

Էռնեկյանը անցնում է մի մեծ դատական գործով, որը հետաքննում է, թե ինչպես մի շարք գործարարներ կաշառքներ են տվել իշխանավորներին տարբեր տնտեսական առավելություններ ստանալու համար:

86-ամյա Էռնեկյանը միլիարդատեր է, համարվում է Լատինական Ամերիկայի ամենահաջող գործարարներից մեկը: 2017-ին նրան շնորհվել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը։

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը