Աշխարհ

22.12.2018 16:16


Էմերին հաստատել է` Մխիթարյանը բաց կթողնի «Բարնլիի» հետ խաղը

Էմերին հաստատել է` Մխիթարյանը բաց կթողնի «Բարնլիի» հետ խաղը

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աջ ոտքի կոճի վնասվածք է ստացել և բաց կթողնի ԱՊԼ-ի հերթական տուրի` «Բարնլիի» հետ այսօր կայանալիք խաղը:

Այս մասին հայտնել է «զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին:

ԱՊԼ-ի 18-րդ տուրի` «Բարնլիի» հետ խաղն «Արսենալը» կանցկացնի այսօր` դեկտեմբերի 22-ին սեփական «Էմիրեյթս» ստադիոնում:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:30-ին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը