Կարծիք

27.12.2018 20:59


Արդյոք ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե Նիկոլ Փաշինյանը հրավիրեր տարեվերջյան մեծ մամլո ասուլիս

Արդյոք ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե Նիկոլ Փաշինյանը հրավիրեր տարեվերջյան մեծ մամլո ասուլիս

ԼՐԱՑՈՒՄ՝ երեկվա ՉԳԻՏԵՄ գրառման

․․․Արդյոք ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար տարեմուտյան ընդունելություն կազմակերպելու փոխարեն, Նիկոլ Փաշինյանը հրավիրեր տարեվերջյան մեծ մամլո ասուլիս՝ հրավիրելով բոլոր լրատվամիջոցներին։ Նախ նա կամփոփեր անցնող տարին և ամենակարևորը՝ լրագրողները հնարավորություն կունենային վարչապետի պաշտոնակատարին ուղղելու հանրությանը հուզող բազմաթիվ հարցեր․

1. Արցախի հարցում հստակություն: Ընթանո՞ւմ են արդյոք բանակցություններ Արցախի հարցի կարգավորման շուրջ։ Եթե այո, ապա արդյոք ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը արտահայտո՞ւմ է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, այն է՝ միայն Արցախի ժողովրդի անվտանգության կարևորությունը։ Արդյոք հիմքեր ունի՞ Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը, որ հուսով են շուտով բանակցությունների արդյունքում կհասնեն համաձայնության Արցախն Ադրբեջանի կազմում լայն ինքնավարության հարցում։ Եվ վերջապես, արդյոք համաձա՞յն է Նիկոլ Փաշինյանն իր կուսակից, նաև կուսակցության երկրորդ դեմք Արարատ Միրզոյանի արտահայտած տեսակետին, որն է՝ ըստ էության Արցախի հարցը միայն արցախցիներին է վերաբերում։ Ի՞նչն էր Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոնանկության պատճառը։

2. Հստակություն կառավարության նոր կառուցվածքի հարցում, նախարարությունների լուծարումներ, կրճատումներ, միացումներ։ Ինչո՞ւ չեն կազմավորվում Ներքին գործերի և Ազգային Անվտանգության նախարարություններ։

3. Գազի սակագին:

4. ՀԱՊԿ։

5….6….7…. և այլն, և այլն․․․

Հ․Գ․ Եվ վերջապես պաշտոնապես հերքվեր ԶԼՄ-ներում տարածված բամբասանքը, թե իբր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը 200 000$-անոց զրահապատ ավտոմեքենա է նվեր ստացել․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը