Լրահոս

13.03.2010 13:29


Ու՞ր տարավ մեզ նախաձեռնողականությունը

Ու՞ր տարավ մեզ նախաձեռնողականությունը

Մեկնաբանելով «Ֆիգարո» ֆրանսիական թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի հայտարարությունը («Թուրքիայի վերջին հայտարարություններն ինձ մտածել են տալիս, որ նրանք արձանագրությունները տեսանելի ապագայում չեն վավերացնելու»)՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, որ իրենք այդ հույսը չունեին ամիսներ առաջ և զգուշացնում էին իշխանությանը, որ այս տեսակի ավարտ կարող է ունենալ, և այս գործընթացի մեջ նման կերպ մտնել չի կարելի, սակայն «իշխանությունները հավանաբար վարդագույն հույսերի մեջ էին ապրում, իսկ մենք ավելի ռեալիստ էինք և գիտեինք՝ ում հետ գործ ունենք»։

-Կարծում եմ՝ նախաձեռնողական քաղաքականությունն ընդհանրապես լավ բան է։ Ամեն ինչ կախված է նրանից՝ ինչ ես նախաձեռնել։ Նախաձեռնելը լավ բան է, բայց ոչ ամեն ինչ։ Հիմա «ֆիասկո» բառը չէի ցանկանա օգտագործել, բայց որ նախաձեռնությունը տարավ բոլորովին ուրիշ տեղ, քան նախատեսվում էր, փաստ է,- նշել է Վահան Հովհաննիսյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը