Կարծիք

28.12.2018 22:44


Գազի գինը թանկանալու է, և դա դեռ սկիզբն է

Գազի գինը թանկանալու է, և դա դեռ սկիզբն է

Քոչարյանի բանտում մնալը և Պուտինի ամանորյա շնորհավորանքը վաղեմի ընկերոջը մեկ բան է հուշում` գազի գինը թանկանալու է, և դա դեռ սկիզբն է։ Օղակը շատ է նեղանալու։

Վերջին օրերին էլ մի շարք ՔՊ-ականներ ցիտում էին Նիկոլի ու Պուտինի խոսակցությունից, թե ինչպես է Փաշինյանը ռուս գործընկերոջն ասել, որ ափսոսում է, թե Քոչարյանի նման ընկեր ունի։ Հազար ասացի` պետք չէ հպարտանալ նման երեխայական սխալով։ Վալոդյան հիշաչար մարդ է, և այդ արտահայտությունը գերտերության ղեկավարին անձնական վիրավորանք է։ Բևեռային արջն անձամբ Նիկոլի և հայ ժողովրդի քթերից է բերելու դա։

Ուղղակի զարմացած եմ` ինչների վրա են էդքան հպարտ...դմփ, դմփ, հո՜ւն մոռացեք։ Անցան էդ օրերը։ Հա, լավ էր, ոգևորված էինք բոլորս, բայց սա արդեն արկածախնդրություն է։ Ինչպես կցիտեր մի երբեմնի ընդդիմադիր պատգամվոր Վովա Գասպարյանին` #սթափվեք_գժուկներ, դուք այլևս ընդդիմադիր չեք, դուք իշխանություն եք, այն էլ՝ լեգիտիմ։

Գևորգ Աճեմյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը