Կարծիք

04.01.2019 19:03


Հարցեր․ հանրությունն այդ մասին տեղյակ չէ

Հարցեր․ հանրությունն այդ մասին տեղյակ չէ

Հեղափոխությունից հետո, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը ձեռնամուխ եղավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ֆինանսական լայնամասշտաբ ստուգումների, իսկ ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ Երևանի պետական համալսարանի։ Ձեռնպահ մնալով ստուգումների արդյունքների մասին կարծիք հայտնելուց՝ ինձ հետաքրքրում են հետևյալ հարցերը․

- Արդյոք Հայաստանի այլ բժշկական հաստատություններում և բուհերում նույնպե՞ս ֆինանսական ստուգումներ են անցկացվել։

- Եթե՝ այո, արդյոք այդ հաստատություններում ամեն ինչ կարգի՞ն է եղել։ Համենայնդեպս, հանրությունն այդ մասին տեղյակ չէ։

- Եթե ՝ոչ, ապա արդյոք վերոնշյալ ստուգումները չե՞ն եղել այն պատճառով, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի տնօրեն Արա Մինասյանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է, իսկ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Սերժ Սարգսյանը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը