Աշխարհ

05.01.2019 20:44


Հրաձգություն է տեղի ունեցել Լոս Անջելեսի ակումբներից մեկում (տեսանյութ)

Հրաձգություն է տեղի ունեցել Լոս Անջելեսի ակումբներից մեկում (տեսանյութ)

Լոս Անջելեսի Թորանս ավանի ակումբներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը։

Ավելի վաղ տեղական ոստիկանությունը թվիթերյան գրառմամբ հայտնել է «բազմաթիվ տուժածներ» մասին, սակայն առանց հստակեցնելու զոհերի թիվը։

Los Angeles Times-ի հետ զրույցում ականատեսներից մեկը պատմել է, որ ակումբում տեղի ունցած հրաձգությանը նախորդել է ծեծկռտուք:

Ոստիկանությունը շրջափակել է ակումբի տարածքը՝ քաղաքացիներին կոչ անելով խուսափել միջադեպի վայրից:

Կրակոցների հեղինակի ինքնության մասին չի հաղորդվում:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը