Աշխարհ

06.01.2019 13:19


Անգլիայի գավաթ․ «Արսենալը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց և դուրս եկավ 1/16 եզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի գավաթ․ «Արսենալը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց և դուրս եկավ 1/16 եզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի Գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ փուլում «Արսենալի» մրցակիցը «Բլեքպուլն» էր։

«Բլյումֆիլդ Ռոուդ» մարզադաշտում կայացած խաղում Ունայ Էմերիի թիմը 3։0 հաշվով հաղթանակ տոնեց և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։

«Զինագործների» կազմում դուբլի հեղինակ դարձավ 19-ամյա Ջո Ուիլոկը, մեկ գոլով էլ աչքի ընկավ Ալեքս Իվոբին։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է ապաքինվել ոտնաթաթի վնասվածքից։ Ավելի վաղ «Արսենալի» մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Մխիթարյանը շարք կվերադառնա փետրվարին։

Անգլիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ

«Բլեքպուլ»-«Արսենալ»՝ 0։3
Գոլերը՝ Ուիլոկ 11՛, 37՛, Իվոբի 82՛

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը