Աշխարհ

09.01.2019 10:02


Համաշխարհային բանկը Հայաստանում կառուցվածքային բարեփոխումների դանդաղեցում է կանխատեսում

Համաշխարհային բանկը Հայաստանում կառուցվածքային բարեփոխումների դանդաղեցում է կանխատեսում

Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Թուրքիայում և Ուկրաինայում կառուցվածքային բարեփոխումների դանդաղեցումը կամ չեղարկումը մեծացնելու է քաղաքական անորոշությունը։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, ասվում է նախօրեին Համաշխարհային բանկի հրապարակած «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» հունվարյան զեկույցում։ Այս տարի փաստաթուղթն անվանվում է «Մթագնած հորիզոն»։

Զեկույցում նշվում է, որ Սիրիայի կամ Ուկրաինայի շուրջ լարվածության աճը կարող է հանգեցնել նոր պատժամիջոցների կիրառման և տարածաշրջանում վստահության կորստի։

Մասնագետների կարծիքով «իրավիճակի վատթարացման ռիսկերն ավելի ծանրակշիռ են դառնում»։

«Առավել կարևոր են Թուրքիայում ֆինանսական ցնցումների էսկալացիայի հնարավորությունը և բանկերի մասսայական սնանկացումը։ Չնայած Թուրքիայի՝ տարածաշրջանի մյուս երկրների հետ անմիջական կապի սահմանափակմանը՝ այդ երկրում ֆինանսական վեճերի խորացումը կարող է ներդրողներին ստիպել վերանայել կատարած ներդրումները տարածաշրջանում, որն էլ, ամենայն հավանականությամբ, կապիտալի հետհոսք ու արժույթի դևալվացիա կառաջացնի»,–ընդգծել են զեկույցի հեղինակները։

ՀԲ–ում կարծում են, որ պետական ու մասնավոր պարտքի հետևանքով Կենտրոնական Եվրոպայի երկրները ենթարկվում են ֆինանսական ճնշման։

Ըստ զեկույցի հեղինակների՝ 2018–ին Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնտեսության աճի տեմպերը դանդաղել են՝ հասնելով 3,1%–ի, ինչը տարվա երկրորդ կեսին Թուրքիայում տնտեսական ակտիվության թուլացման հետևանքն է։

«Տարածաշրջանում տնտեսական աճի տեմպերը, բացառությամբ Թուրքիայի, մնացել են նախկին մակարդակի վրա՝ 2,9%, քանի որ տարածաշրջանի արևմտյան մասի տնտեսական ակտիվության դանդաղեցումը, այդ թվում՝ Բուլղարիայում և Ռումինիայում, փոխհատուցվել է արևելյան հատվածի տնտեսական աճով՝ շնորհիվ նավթի գների բարձրացման»,–նկատում են մասնագետները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը