Աշխարհ

09.01.2019 18:12


Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է Ռուսաստանում

Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է Ռուսաստանում

Կարագանդայում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է Ռուսաստանում։ Ղազախստանի ՆԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նա ձերբակալվել է այսօր ՌԴ Օմսկի շրջանում։

Այս պահին քննարկվում է նրան Ղազախստան արտահանձնելու հարցը։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը հայտարարել էր, որ ինքը ոչ մեկի չի սպանել և պատրաստ է հանձնվել Ղազախստանի իրավապահներին, սակայն չի պատրաստվում ուրիշի մեղքն իր վրա վերցնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը