Լրահոս

10.01.2019 10:30


Արմավիրում մոտոցիկլավարը բախվել է էլեկտրասյանն ու մահացել

Արմավիրում մոտոցիկլավարը բախվել է էլեկտրասյանն ու մահացել

Նախօրեին Արմավիրի մարզում 46–ամյա մոտոցիկլավար է մահացել։ «shamshyan.com»–ի փոխանցմամբ՝ Ժամը 23։20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ՝ 46-ամյա Արմեն Մնացականյանը իր վարած «Kavasaki» մակնիշի CC 555 համարանիշի մոտոցիկլով Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի 73 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե հատվածներին, այնուհետև՝ էլեկտրասյանը։ Ա. Մնացականյանը մոտոցիկլով կողաշրջվել է և տեղում մահացել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Մոտոցիկլը տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը