Լրահոս

15.03.2010 13:12


ՕԵԿ–ը դո՞ւրս է գալու կոալիցիայից

ՕԵԿ–ը դո՞ւրս է գալու կոալիցիայից

Այսօր խորհրդարանում լուրեր են շրջանառվել, թե «Օրինաց երկիր» կուսակցությունը դուրս է գալու կոալիցիայից։ Պատասխանելով «7օր»-ի հարցին՝ ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը կտրականապես հերքել է այդ լուրերը։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում որոշվել է ետ կանչել ՕԵԿ քվոտայով արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանին և տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանին։ Տրանսպորտի նախարարի պաշտոնում ՀՀ նախագահին ներկայացվելու է Մանուկ Վարդանյանի թեկնածությունը, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում՝ Արմեն Երիցյանինը:

Նշենք նաև, որ վաղը «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մամուլի ասուլիս է հրավիրել։ Թե ո՞րն է վերոնշյալ նախարարների պաշտոնանկության պատճառը՝ Ա. Բաղդասարյանը կպատասխանի այդ ասուլիսի ժամանակ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը