Կարծիք

21.01.2019 08:26


100-ից 100 խփելը հասկացանք, բա 100-ից 104 տոկոս խփելն ի՞նչ ֆինտ էր

100-ից 100 խփելը հասկացանք, բա 100-ից 104 տոկոս խփելն ի՞նչ ֆինտ էր

Մի կերպ կարելի է ասել, որ 8 ամիս ազգին ծառյելուց հետո, Կոտայքի, Սյունիքի ու Արարատի մարզպետները քցել-բռնել, ենթադրել են, որ իրենք ժողովրդի կամքով անմնացորդ, բարեխիղճ ու գերպրոֆեսիոնալ ծառայել են իրենց ղեկավարած մարզի բնակչությանը ու կարող են իրենք իրենց ամանորյա նվեր անել՝ լավ նվեր։

Բայց չեմ հասկանում, թե ընդամենը 3 ամիս մարզպետ աշխատած Արմավիրի ու Վայոց Ձորի մարզպետները ինչի՞ց են ենթադրել կամ ժամանակը բավարար է եղե՞լ հետևություններ անելու, որ իրենք ահավոր նվիրված ու արդյունավետ ծառայել են ազգին ու դրա համար պետք է պարգևատրվեն։ Սկի 1 տարի մարզպետ աշխատած մարդուն մոտենաս հարցնես, թե ինչպե՞ս ես գնահատում քո աշխատանքը՝ կասի 1 տարին բավարար չէ շոշափելի արդյունքներից խոսելու։ 3 ամիսը բավարա՞ր է պարգևատրվելու համար։

***

Սյունիքի մարզպետն ինքն իրեն օրվա մեջ երկու անգամ պարգևատրել է՝ երևի նարկոտրաֆիկի ողնաշարը երկու տեղից ջարդելու համար։

***

Ասում է՝ ազգին ծառայողները շատ թանկ են նստում ազգի գրպանի վրա, կլինի՞ մի քիչ էժանով ծառայեք։

***

Ասում է՝ 100-ից 100 խփելը հասկացանք, բա 100-ից 104 տոկոս խփելն ի՞նչ ֆինտ էր։

***

2017թ․պաշտոնական տվյալներով՝ Արարատի մարզի բնակչության 21 տոկսն աղքատ է։ Պարգևտրենք զմիմյանս:

***

Էդ որ ասում են՝ դե մարդիկ պարգևատրումներով օրենք չեն խախտել, է բա Սերժն էլ էր ասում, որ իրենց մոտ թղթերով ամեն ինչ կարգին է։

Հ․Գ․ Պարզվեց, իրոք լավ էլ կարգին է եղել, համակարգային կոռուպցիայի ոչ մի դեպք կամ սխեմա բացահայտված չէ, կարո՞ղ է կոռուպցիայով էլ չեն զբաղվել։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը