Աշխարհ

22.01.2019 10:30


Պակիստանում զոհվել է «Թալիբանի» հիմնադրի որդին. IRNA

Պակիստանում զոհվել է «Թալիբանի» հիմնադրի որդին. IRNA

«Թալիբան» ահաբեկչական շարժման հիմնադիր և հոգեւոր առաջնորդ մոլլա Օմարի որդին` մոլլա Յաղուբը, սպանվել է Պակիստանում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ IRNA–ին հղումով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Յաղուբը զոհվել է Պակիստանի Փեշավար քաղաքում. նա սկզբում վիրավորվել է, հետո սպանվել անհայտ զինյալների կողմից:

Որոշ աղբյուրներ էլ հայտնում են, որ Յաղուբը նախ առեւանգվել է, ապա սպանվել:

«Թալիբանի» ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը