Կարծիք

24.01.2019 17:30


Նիկոլի երկակի ստանդարտները

Նիկոլի երկակի ստանդարտները

Նիկոլի երկակի ստանդարտները՝ աղքատները պարտավոր են կիսասոված շահագործվել, իսկ իր պաշտոնյաները պետք է ճոխության մեջ ապրեն

Իշխանությունը եթե ձևակերպում է, որ անբան են 800 հազար հոգին, որ չեն գնում 50 հազար դրամ աշխատավարձով աշխատելու, աչքն էլ գործազուրկների ստացած կոպեկները կտրելու վրա է, ապա իր շրջապատին մի քանի հազար դոլար պարգևավճարներ տալն արդարացնելը, թե ցածր աշխատավարձով չեն կարող աշխատել, մեղմ ասած, անարդարություն է։ Ուրեմն, մեկը պարտավոր է 50֊60 հազար դրամով տառապելով, շահագործվել, առողջությունն էլ կորցնել, իսկ մեկ ուրիշի քթին չի գալիս 600 հազար դրամ աշխատավարրձը, մի քանի միլիոն էլ հավելավճար է վերցնում, ընդ որում՝ Նիկոլի ձևակեպմամբ՝ էն 300 հազար աշխատող ճգռողների հաշվին։
Ուրեմն, երբ Պեկ֊ի պետը կգնա էն գյուղի սեփականատիրոջ մոտ, էն, որ Նիկոլին բողոքել էր, թե աշխատանք կա, չեն գալիս աշխատելու, նրա մոտ կաշխատի, թեկուզ սիմվոլիկ՝ մի ամսով, ապա Նիկոլի քննադատությունը մյուս 800 հազարի հասցեին, թե չեն աշխատում, կարելի կլինի քննարկել։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը