Կարծիք

29.01.2019 23:15


Ինստիտուցիոնալ ծուղակ

Ինստիտուցիոնալ ծուղակ

Ենթադրվում էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է քաղաքացիների միջև հանրային ինչ-որ «պայմանագիր» կնքեր, որի միջոցով հանրությունը գար երկրի զարգացման ուղղության շուրջ համաձայնության: Այդ «Համաձայնությունը» պետք է երկրում ստեցծեր «սիրո և հանդուրժողականության» մթնոլորտ, որի արդյունքում ՔՊ-ն պետք է դառնար «ինստիտուցիոնալ» կուսակցություն և մենք բոլորս լծվեինք «Նոր Հայաստան» կառուցելու գործին:

Կարծես թե դրանք էին կարգախոսները և մարդիկ սպասում էին այդ «ինչ-որ» բանի: Այդ «ինչ-որ» բանը չառաջարկվեց, «սերն ու համերաշխությունը» վերածվեց ատելության ու անհանդուրժողականության, սերունդների միջև ստեղվեց արհեստական անջրպետ («թեկուզ պոլի փեդ, բայց ՀՀՇ-ից» կարգախոսը վերափոխվեց «թեկուզ պոլի փեդ, բայց նոր սերունդ» կարգախոսի), հիմա հերթական անգամ փորձում են հայաստանցի ու ղարաբաղցի բաժանում մտցնել:

Սա է այն ամենը, ինչ կատարվել է մինչ այժմ: Չի հնչել որևէ քաղաքական ծրագրային տեքստ, չի դրվել ներքաղաքական կամ արտաքին քաղաքական որևէ հայեցակարգ: Արցախի շուրջ գործընթացներ են գնում, սակայն չի հնչել որևէ տեսակետ, թե մեզ համար ընդունելի ինչ արդյունք ենք ցանկանում ունենալ: Դա նշանակում է՝ թռչել ծովը, բայց պատկերացում չունենալ, թե որ ափին ենք ցանկանում հանգրվանել` դա երաշխավորված պարտության ճանապարհ է:

Ինչ ունենք այս պահին.

-կոռուպցիայի դեմ պայքարը ձևափոխվել է Արցախի դեմ պայքարի,
- 30 տարվա մեղքերն ու հանցագործությունները դարձել են 20 տարվա մեղքեր ու հանցագործություններ,
- երկիրը քանդած ընտրակեղծիքների պատասխանատուներն ու հիմնադիրները հանդես են գալիս սրբերի դիմակներով:

Կեղծ քարոզչությունը մարդկանց բաժանել է հակամարտ կողմերի, երբ բոլոր կողմերը պայքարում են իրենց Սուտը որպես Ճշմարտություն մատուցել:

Սա արդեն ինստիտուցիոնալ ճգնաժամ է:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը