Կարծիք

06.02.2019 15:21


ՀՀ կառավարության ծրագրի նախագծում գրեթե թիվ չկա

ՀՀ կառավարության ծրագրի նախագծում գրեթե թիվ չկա

ՀՀ կառավարության ծրագրի նախագծում գրեթե թիվ չկա, արագ նայեցի, ապագայում քիչ թե շատ չափելի երկու բան աչքովս ընկավ․
-Մինչև 2023թ․ էականորեն կրճատել աղքատությունն ու գործազրկությունը,
-Ծրագրային ժամանակահատվածի ավարտին ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի։
Եթե այլ չափելի ծրագրային դրույթներ կան, գրեք։

***

Կառավարության ծրագիրը իներցիայով ենք գրել, սաղ սերժենք են մեղավոր։
ՀՀ կառավարություն

***

Տարվա վերջում պարզվելու է, որ թամադաների համահայկական ասոցիացիան ՀՀ կառավարությունից թոթոլ պարգևավճար է ստացել՝ կառավարության ծարգիրը գրելու համար։

***

Հիմա չգիտեմ, բայց մեր ուսանողության տարիներին համալսարանի անցումների պատերին ռեֆերատներ ու կուրսայիններ գրելու առաջարկների մասին հայտարարարություններ էին փակցված։
Ասածս, ինչ է, կարո՞ղ է կառավարության ծրագիրը գրելուց այդ ծառայություններից են օգտվել։

***

Հակահեղափոխականները սաբոտաժ են արել ՀՀ կառավարության ծրագրի տեսքով, փռել ասֆալտին։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը