Աշխարհ

11.02.2019 19:50


«Coca-Cola»-ն նոր համ կունենա

«Coca-Cola»-ն նոր համ կունենա

«Coca-Cola» ընկերությունը 10 տարվա ընթացքում առաջին անգամ նոր ըմպելիքի արտադրություն է սկսում, որը վանիլի և նարնջի համ կունենա: Այս մասին ասվում է ընկերության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։

Նշվում է, որ նորույթը վաճառքում կհայտնվի փետրվարի 25-ից երկու տարբերակով՝ շաքարով և առանց շաքարի:
Նոր արտադրանքի թողարկման նախապատրաստման ընթացքում ընկերությունը համտեսող մասնակիցներին տարբեր համերով ըմպելիքներ է առաջարկել, այդ թվում՝ ազնվամորու, կոճապղպեղի եւ կիտրոնի համով, սակայն մասնակիցները նախընտրել են վանիլի եւ նարնջի համով տարբերակը:
Տասը տարվա ընթացքում սա ըմպելիքի համերի շարքի առաջին համալրումն է. 1985 թվականին բալի համով «Coca-Cola» էր հայտնվել, իսկ 2007-ին՝ վանիլի համով:
Ընկերության բրենդ-տնօրեն Քեյթ Քարփենտերը հայտարարել է՝ այդկերպ ցանկացել են ամառային անհոգ օրերի դրական հուշեր արթնացնել։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը