Աշխարհ

11.02.2019 20:33


Իվանկա Թրամփը Վրաստան կայցելի

Իվանկա Թրամփը Վրաստան կայցելի

Իվանկա Թրամփը հնարավոր է՝ Վրաստան այցելի։ Այս մասին գրում է apsny.ge-ն:

Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի նախագահ Նինո Զամբախիձեի հայտարարության համաձայն՝ Իվանկա Թրամփը խոստացել է, որ Վրաստան կայցելի և տեղում կծանոթանա այն նախագծերի հետ, որոնք ամերիկյան պետությունն իրականացնում է Վրաստանում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է տարբեր երկրներից ժամանած կին առաջնորդների, այդ թվում՝ Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի ղեկավարին: Զամբախիձեն նախագահ Թրամփին ու ներկաներին պատմել է այն մասին, թե ինչպես է իր կյանքը փոխել ԱՄՆ կառավարությունից ստացած դրամաշնորհը:

Այս խորագրի վերջին նյութերը