Աշխարհ

11.02.2019 18:20


Ըստ գիտնականների՝ երջանիկ հարաբերությունների գլխավոր գաղտնիքը սերը չէ

Ըստ գիտնականների՝ երջանիկ հարաբերությունների գլխավոր գաղտնիքը սերը չէ

Փորձագետները համոզված են՝ կենսաբանական համատեղելիությունը թուլ կտա կարճ ժամանակահատվածում հասկանալ՝ որքանով են հարաբերությունները շարունակելի։

Բրիտանացի ծագումնաբանները համոզված են՝ երջանիկ հարաբերությունների գլխավոր գաղտնիքը սիրո և հարգանքի մեջ չէ. այն քողարկված է լիարժեք գենետիկ համատեղելիության մեջ։

Ինչպես նշում է life.ru–ն՝ «The Coversation»–ին հղումով, փորձագետները հանգել են այն եզրակացության, որ մի շարք գենետիկ համատեղելիություններ, ինչպիսիք են, օրինակ, ուղեղի ակտիվությունն ու մարմնի այլ հատվածների «ճիշտ աշխատանքը», թույլ են տալիս գրեթե ամբողջությամբ բացառել հարաբերությունները «սխալ մարդու» հետ։

Փորձագետները վստահեցնում են՝ «ճիշտ և երկար» ընտանեկան հարաբերությունների մեջ գլխավորը օքսիտոցինի ռեցեպտոր գենն է։ Հենց այս գենն է, որ փորձագետների կարծիքով ուղիղ ազդում է զույգերի զգայական կապի վրա։

Գիտնականները նաև պարզել են, որ բազմակի տարբերությունները երկու կամ ավելի ԴՆԹ հատվածների վրա կարող են զույգի բաժանման պատճառ դառնալ։ Նրանք վստահեցնում են՝ հենց գենետիկ տարբերությունը թույլ չի տալիս երկու անհատի քայլել զուգահեռ և նայել նույն ուղղությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը