Աշխարհ

15.02.2019 10:26


«Արսենալը» պարտվեց Բելառուսում. Եվրոպայի լիգա

«Արսենալը» պարտվեց Բելառուսում. Եվրոպայի լիգա

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում «Արսենալ»-ը հյուրընկալվեց բելառուսական ԲԱՏԷ-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսում «զինագործները» չօգտագործեցին իրենց ընձեռնված հնարավորությունը, սակայն իր շանսը խաղակեսի վերջնամասում չկորցրեց ԲԱՏԷ-ն, որը 45-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Դրագուն: Երկրորդ 45 րոպեներին անգլիական ակումբին այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը և «զինագործները» անակնկալ պարտություն կրեց՝ զիջելով 1:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Արսենալ»-ի պատասխան խաղը ԲԱՏԷ-ի հետ կկայանան մեկ շաբաթ անց՝ փետրվարի 21-ին Լոնդոնում:

Այս խորագրի վերջին նյութերը