Աշխարհ

18.02.2019 12:07


Ռուսաստանում 3 երեխայի փրկած հային տեղի պաշտոնյաներն արտաքսել են կնոջ և 5 երեխայի հետ (լուսանկարներ)

Ռուսաստանում 3 երեխայի փրկած հային տեղի պաշտոնյաներն արտաքսել են կնոջ և 5 երեխայի հետ (լուսանկարներ)

Եկատերինբուրգի բնակիչ Գեւորգ Ավետիսյանի սխրանքի մասին գրել են, հեռուստառեպորտաժներ պատրաստել: Հունվարի 26-ին Ցիգանսկի գյուղում այրվող տնից նա դուրս էր բերել 3 երեխաների: Նրա արարքը նշել էին նաեւ հրշեջները. ԱԻՆ-ը հերոսին պարգեւատրել էր պատվորգրերով եւ հրամարիչով:

Պարզվում է, սակայն, որ Գեւորգն այժմ օգնության կարիք ունի: Նրան կնոջ եւ 5 երեխաների հետ վտարել են տնից, որտեղ նա երկար տարիներ ապրել է, հաղորդում է «Եկատերինբուրգ օնլայնը»:

Այժմ Գեւորգի ընտանիքն ապրում է Ամուդսեն փողոցում վարձակալած երկու սենյականաոց բնակարանում: Նա 30 տարեկան է եւ տան միակ աշխատողը: Ունի իր բիզնեսը՝ շինմոնտաժի ծառայություններ, որտեղ հենց ինքն էլ աշխատում է: Կինը՝ Տատյանան, մեծացնում է աղջիկներին: Նրանք հինգն են՝ Քրիստինա, Անիտա, Լիդա, Միլենա, Եվա: Ավագը՝ Քրիստինան, 11 տարկեան է, կրտսերը՝ Եվան՝ 5 ամսական:

Պատին շնորհակալական պատվոգրեր են կախված՝ ԱԻՆ-ից, հայ հյուպատոսից: Պատվոգրերի մեջտեղում ժամացույց է՝ հայկական եկեղեցու վանահոր նվերն է: Գեւորգը հայ է, 15 տարի առաջ Արարատից Եկատերինբուրգ է եկել մոր եւ քրոջ մոտ:

Փրկված երեխաների ծնողները նույնպես գտել են Գեւորգին, մի քանի տոպրակ ուտելիք բերել:

Գեւորգն էլ նրանց նվերներ էր տարել՝ ունեցած իրերից եւ կահույքից: Գեւորգը համեստորեն լռում էր այդ մասին, կինը պատահաբար խոսակցության ընթացքում հայտնեց:

«Ավելի լավ է՝ գրեք, որ այդ մարդկանց օգնություն է հարկավոր,- խնդրում է Գեւորգը,– ընտանիքի ողջ ունեցվածքն այրվել է: Երբ ինձ նկարահանում էին, ես ասացի, որ այդ մարդկանց օգնություն է պետք, բայց, չգիտես՝ ինչու, դա կտրել են: Այրված տան բնակիչներին՝ մորը եւ դստերը հարեւանները թույլ են տվել իրենց հետ ապրել: Լավ ընտանիք է, լավ մարդիկ են: Ինձ դուր չի գալիս, որ նրանց դատապարտում են, որ երեխաներին մենակ են թողել: Երեկո էր, ծնողները խանութում էին: Հարեւանի երկու երեխաները հյուր էին եկել: Երեխաները 10, 12 տարեկան են, նորածին չեն: Այնպես էր ստացվել, որ կարճ միացում էր եղել: Երեխաները կորցրել էին իրենց: Խնդրում եմ, գրեք, որ նրանց օգնություն է հարկավոր»:

Գեւորգն անկեղծորեն պատմում է, թե ինչպես է դասավորվել իր կյանքն Ուրալում: Նա խնդրում է օգնել մարդկանց, իսկ ինքը լավագույն վիճակում չէ:

Ամեն բան պատահել է. նա «կիսվել է» Հայաստանի, որտեղ մնացել է նրա հայրը եւ Ուրալի միջեւ, որտեղ ապրում էին մայրը եւ քույրը (երկուսն էլ ՌԴ քաղաքացի են): Իսկ նա մինչեւ հիմա միգրանտի կարգավիճակ ունի: 14 տարի առաջ նրան արտաքսել էին անձնագրի եւ վիզայի հետ կապված խախտումների պատճառով: Նա նորից էր փորձել վերադառնալ հարազատների մոտ, սակայն նրան հետ էին ուղարկել նախորդ վիզային խախտումների համար: Ստիպված է եղել փոխել ազգանունը մոր մոտ գալու համար: ԽՍՀՄ շատ քաղաքացիներին բնորոշ պատմություն. երկիրը փլուզվել է, հարազատները սփռվել են տարբեր պետություններով: 4 տարի առաջ փորձել է քաղաքացիություն ստանալ, բայց մերժել են:

Մանրամասն՝ news.am–ում

Այս խորագրի վերջին նյութերը