Աշխարհ

18.02.2019 13:03


ԵԱՀԿ-ի առաքելության կենտրոնակայանի մերձակայքում պայթուցիկ սարք է գործել

ԵԱՀԿ-ի առաքելության կենտրոնակայանի մերձակայքում պայթուցիկ սարք է գործել

Փետրվարի 18-ի առավոտյան երեք պայթյուն է որոտացել Դոնեցկի կենտրոնում, տուժածներ չկան: Այդ մասին իրադարձությունների վայրից հայտնել է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը:

Նրա խոսքով՝ ասֆալտի մեջ երեք ձագարափոս է գոյացել Դոնեցկի տեխնիկական ազգային ինստիտուտի ութերորդ կորպուսի, «Շախտյոր» մարզական համալիրի եւ Park inn հյուրանոցի մերձակայքում, որտեղ հաստատվել է ԵԱՀԿ-ի առաքելությունը:

Տեղում աշխատում են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ՆԳ նախարարության փորձագետները, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:

ԴԺՀ-ի ուժային կառույցների աղբյուրը «ԻՆտերֆաքս»-ին հայտնել է, որ պայթուցիկ սարքերը կարող էին նետված լինել դրոնից:

«Նախնական կարգով հիմնական վարկածը անօդաչու թռչող սարքից փոքր հզորության առանց պատյանի երեք պայթուցիկ սարքերի նետումն է»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը