Աշխարհ

18.02.2019 17:16


Էրդողանի ուշագրավ հարցը Պուտինին. «Մեքենան զրահապա՞տ է» (տեսանյութ)

Էրդողանի ուշագրավ հարցը Պուտինին. «Մեքենան զրահապա՞տ է» (տեսանյութ)

Սոչիում Սիրիայի հարցով տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակներում ուշագրավ զրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև։

Մինչ խորհրդակցություններ անցկացնելը երկու նախագահները նստել են ավտոմեքենա, որը պետք է Պուտինին և Էրդողանին տեղափոխեր այն վայրը, որտեղ պետք է կայանար Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ հանդիպումը։

Նախքան մեքենան նստելը Էրդողանը Պուտինին հարցրել է. «Այս մեքենան զրահապա՞տ է, թե՞ ոչ»։

Ի պատասխան դրան՝ Ռուսաստանի նախագահը պատասխանել է.

«Ոչ... տարածքն է զրահապատված»։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը