Կարծիք

19.02.2019 14:19


Հանրության բոլոր շերտերն իրենց տեսնում էին իշխանափոխության շահառուների մեջ

Հանրության բոլոր շերտերն իրենց տեսնում էին իշխանափոխության շահառուների մեջ

Հանրության բոլոր շերտերն իրենց տեսնում էին իշխանափոխության շահառուների մեջ, բայց իրական շահառուները եղան նեղ շրջանակներ։

Մի կարևոր դիտարկում. Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջն, ի թիվս այլի, պայմանավորված էր նրանով, որ մարդիկ, հոգնելով ստից, մերժեցին այդ սուտը և այն համակարգը, որը կառուցվել էր դրա շուրջ: Դրան էլ գումարած՝ մարդկանց մոտ չկար այլևս որևիցե սպասում Սերժ Սարգսյանից:

Ի տարբերություն դրա՝ այսօր Նիկոլ Փաշինյանից դեռ կա շատ մեծ սպասում, բայց ամեն չկատարած խոստում/սուտ (արագաչափերի և կարմիր գծերի վերացում, պարտադիր կուտակայինի վերացում, սուպերվարչապետական լիազորությունների կրճատում) և ամեն անարդարություն (Աննա Հակոբյանի 23-ամյա բարեկամին պաշտոնի նշանակում, ՀԴՄ-ական տեռոր փոքր բիզնեսի դեմ) տանելու է իշխանության վարկանիշի անկմանը:

Հանրության բոլոր շերտերը 2018-ի ապրիլին իրենց տեսնում էին իշխանափոխության շահառուների մեջ (տաքսիստից մինչ ապրիլյան պատերազմի մասնակից), և քանի որ իշխանությունը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարող (կամ ունակ չէ) իրենց բոլորի խնդիրները միանգամից լուծել, նրա վարկանիշն ընկնելու է: Դա բնական է: Մնում է, որ նոր իշխանափոխությունը նույնպես պետության համար առանց մեծ ցնցումների անցնի (խոսքը կոնկրետ իշխանափոխության քաղաքական գործընթացների մասին է):

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը