Աշխարհ

20.02.2019 15:26


Նեթանյահուն չեղյալ է հայտարարել ուղևորությունը Մոսկվա

Նեթանյահուն չեղյալ է հայտարարել ուղևորությունը Մոսկվա

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չեղյալ Է հայտարարել փետրվարի 21-ին պլանավորված այցը Մոսկվա, որի շրջանակներում նա պետք Է բանակցություններ վարեր ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին հայտնել Է «Jerusalem Post» թերթը:

Հրատարակության տեղեկություններով՝ կառավարության ղեկավարն այդ որոշումն ընդունել Է երկրի ներքաղաքական իրադրության պատճառով: Փետրվարի 19-ին Կրեմլում հայտարարել Էին, որ Պուտինի եւ Նեթանյահուի բանակցությունները տեղի կունենան փետրվարի 21-ին:

«Պլանավորվում Է քննարկել երկկողմ համագործակցության հրատապ հարցերը, ամենից առաջ առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել Մերձավոր Արեւելքի ընթացիկ իրադրության շուրջը, ներառյալ պաղեստինա-իսրայելական կարգավորման խնդիրները եւ Սիրիայի իրադրությունը»,- հայտնել Էր Կրեմլի մամուլի ծառայությունը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Այս խորագրի վերջին նյութերը