Աշխարհ

20.02.2019 16:57


Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է սպառնալիքի դեպքում հրթիռներն ուղղել ԱՄՆ-ի դեմ (տեսանյութ)

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է սպառնալիքի դեպքում հրթիռներն ուղղել ԱՄՆ-ի դեմ (տեսանյութ)

Ռուսաստանը զենքը կուղղի ոչ միայն այն երկրների դեմ, որտեղ ԱՄՆ-ը կտեղակայի միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ, այլեւ հենց ԱՄՆ-ի դեմ սպառնալիքի պարագայում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին իր ուղերձում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանը նաեւ նախատեսում է հայելային եւ ասիմետրիկ միջոցներ այն դեպքում, եթե ԱՄՆ-ը միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ տեղակայի Եվրոպայում։

«Ես արդեն ասել եմ եւ ցանկանում եմ կրկնել, որ Ռուսաստանը մտադիր չէ, ինչը շատ կարեւոր է, ես դա հատուկ եմ կրկնում, Ռուսաստանը մտադիր չէ առաջինը նման հրթիռներ տեղակայել Եվրոպայում։ Իսկ եթե դրանք իսկապես կարտադրվեն եւ կտեղադրվեն Եվրոպական մայրցամաքում, իսկ ԱՄՆ-ը նման պլաններ ունի, համենայնդեպս, մենք հակառակ հայտարարություններ չենք լսել, ապա դա կտրուկ կսրի իրավիճակը միջազգային անվտանգության ոլորտում, Ռուսաստանի համար կստեղծի լուրջ սպառնալիքներ, չէ՞ որ այդ հրթիռների որոշ դասերի թռիչքային ժամանակը մինչեւ Մոսկվա կարող է կազմել 10-12 րոպե։ Դա էլ հենց շատ լուրջ սպառնալիք է մեզ համար։ Այդ պարագայում մենք ստիպված կլինենք, ես ուզում եմ ընդգծել սա, հենց ստիպված կլինենք վերանայել հայելային եւ ասիմետրիկ գործողությունները»,- ասել է Պուտինը։

Մանրամասն՝ news.am–ում

Այս խորագրի վերջին նյութերը