Կարծիք

02.03.2019 15:31


Կա՛մ Ձեր հայրը թաքցրել է Մարտի 1-ի զոհերին, կա՛մ Դուք ժուլիկ ու խաբեբա եք (լուսանկար, տեսանյութ)

Կա՛մ Ձեր հայրը թաքցրել է Մարտի 1-ի զոհերին, կա՛մ Դուք ժուլիկ ու խաբեբա եք (լուսանկար, տեսանյութ)

Պետք է հենց սկզբից խոստովանեմ, որ չեմ հետևում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ՖԲ էջին։ Պարզվում է` շատ իզուր։ Որքաաան հետաքրքիր պահեր եմ, հավանաբար, բաց թողել։
Ի տարբերություն ինձ՝ մեր քաղաքացիներն ուշի–ուշով հետևում են համազգային պայքարի արդյունքում պաշտոններ ստացած «սիրասուն բալեքին»` հասկանալու համար, թե որ արժանիքի համար են նրանք հիմա վայելում ցոփ ու շվայտ կյանքի բերկրանքը։

Եվ այսպես, մեր քաղաքացիներն ինձ ուղարկեցին պարոն Սարգսյանի կողմից կատարված մի ուշագրավ գրառում և խնդրեցին իմ արձագանքը։ Նկարում ներկայացնում եմ այս շատ կարևոր ու խոսուն փաստաթուղթը։

«2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին հայրս արտասվելով տուն վերադարձավ և գուժեց, որ զոհեր ունենք»։

Այս առաջին նախադասությունն արդեն բավական է հարցեր տալու և պատասխաններ պահանջելու համար։

Պարո՛ն Սարգսյան, ոչ ոք ինձ թույլ չի տա ստել մի հայտնի փաստի մասին։ Մարտի 1-ի լուսաբացին որևէ զոհի մասին տեղեկատվություն չի եղել։ Դեռ ավելին` առկա են կադրեր, որոնցում Լևոն Տեր-Պետրոսյանը հանգիստ ու տաք նստած վայելում է իր ծխախոտը [այնտեղ լինեի, մի ադիալ էլ ես գցեի ուսերին]:
Իսկ ըստ բոլորիս հայտնի լուրերի՝ բախումները եղել են մարտի 1-ի երեկոյան, երբ մութն արդեն թույլ չէր տալիս տեսնել, թե ով ում ուղղությամբ է կրակում, իսկ Տեր-Պետրոսյանը, երևի էլի ծուխը թոքերը քաշելով, տանից դուրս չէր գալիս՝ «ոչ իր ժողովրդին» տեր կանգնելու։

Հիմա քաղաքացիները, ես էլ՝ նրանց հետ, սպասում են Ձեր գրառման կապակցությամբ պարզաբանման, ու, իրավիճակն ավելի հասկանալի դարձնելու ակնկալիքով, պահանջում են ընտրել հետևյալ երկու պարզ պատասխանից մեկը.

1. կա՛մ մարտի 1-ի լուսաբացին արդեն եղել են զոհեր, և Ձեր հայրն այդ մասին իմանալով` նրանց մարմիններն ինչ-որ մի տեղ է թաքցրել ու չի տեղեկացրել իրավապահներին (գուցե ունեցել է հանցակիցներ)։
2. կա՛մ Դուք մի հասարակ ժուլիկ ու խաբեբա եք` մեկը ձեր մեծախոս ու ստախոս թիմից։

Հ.Գ. Ստի ոտքը կարճ է, քիթը` երկար։
Հ.Գ.Գ. Անգրագետի երկու ոտքն է կարճ։ Երկար ոչ մի բան չունի։
Հ.Գ.Գ.Գ. Մենք պարտավոր ենք արդար լինել։

52980447_843323906007653_8489504701702733824_n

Մարինա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը