Կարծիք

06.03.2019 16:57


Արարատ Միրզոյանի արկածները Ռուսաստանում (լուսանկար)

Արարատ Միրզոյանի արկածները Ռուսաստանում (լուսանկար)

Այն, որ Հայաստանում իշխանության եկած թրաշամանուկները անփորձ են ու անգրագետ, ապացուցվում է ամեն օր: Սրանք նույնիսկ տարրական արարողակարգային հարցերին չեն տիրապետում:

Բերեմ վերջին օրինակներից մեկը: Թավշյա խորհրդարանում 100 տոկոս ձայն հավաքած Արարատ Միրզոյանն օրերս այցելել էր Ռուսաստան ու ելույթ ունեցել այնտեղի խորհրդարանի վերին պալատում:

Ելույթից հետո, ընդունված կարգի համաձայն, բարձրաստիճան հյուրին ներկայացրել են թուղթ, որի վրա Միրզոյանը պետք է կարճ գրառում կատարեր: Եթադրվում է, որ պետք է հայ-ռուսական հարաբերությունների թեմայով մեկ կամ երկու նախադասություն գրեր:

Որքան է եղել ռուսական կողմի զարմանքը, որ Միրզոյանն այդ թղթի վրա պարզապես իր ստորագրությունն է դրել: Նա երևի չի հասկացել, որ պետք է գրառում կատարի, իսկ դա նշանակում է, որ արարողակարգի մասին ունի զրո պատկերացում: Կամ էլ Միրզոյանը չի կողմնորոշվել, թե ինչ պետք է գրի ու ստիպված միայն ստորագրել է:

Ամեն դեպքում ծիծաղելի ու ամոթալի բան է ստացվել:

53142676_1318767681625235_1304606697095954432_n - Copy

Կարինե Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը