Կարծիք

25.03.2019 13:21


Պահանջում եմ հարուցել քրեական գործ և քննել 1996թ․ նախագահական ընտրությունները

Պահանջում եմ հարուցել քրեական գործ և քննել 1996թ․ նախագահական ընտրությունները

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին, Արթուր Դավթյանին և Սասուն Խաչատրյանին:

Հարգելի՛ պարոններ, oրերս մամուլում շրջանառվեց մի բաց նամակ, որը, իմ խորին համոզմամբ, ուղղորդված և կազմակերպված էր իշխանական վերնախավից և նպատակ ուներ «նոր» Հայաստանի քաղաքական ղեկավարների կողմից մեղավոր նշանակված ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով բանտում պահելու նոր հիմքեր ստեղծել՝ առաջադրելով նոր մեղադրանք։

Նույնիսկ չեմ անդրադառնա ընտրված մեթոդի ճղճիմությանն ու հանձնարարականը կատարող ծերունի ավազակին, այլ կանդրադառնամ նամակի այն թեզին, որի արդյունքում անփառունակ և տեռորիզմի մեջ մեղադրվող ծերունուն ՀՔԾ հարց է տվել և նյութեր է նախապատրաստում, դա է՝ 1998թ․-ի նախագահական ընտրությունների կեղծումը։

Պարոնայք Արդարադատություն իրականացնողնե՛ր, քանի որ այս պահին նյութեր են նախապատրաստվում ընտրությունների կեղծիքի վերաբերյալ, ապա պահանջում եմ հարուցել քրեական գործ և քննել 1996թ․ նախագահական ընտրությունները, հայտնաբերել և պատժել մեղավորներին՝ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ։

Խնդրում եմ նամակս ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում, կից ներկայացնում եմ նաև այդ տարիներին ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի մասնակցությամբ տեսագրությունը՝ որպես հանցանքի ապացուցողական նյութ, նաև ինքնախոստովանություն։ Եթե կարճ ժամանակում նշված դեպքի առթիվ չհարուցվի քրեական գործ, ես ինձ իրավունք եմ վերապահում Հայաստանի Հանրապետության գործող, նամակիս պաշտոնյա հասցեատերերին չվստահել, չվերաբերվել որպես պետական պաշտոնյաների և նրանց աշխատանքը որակել որպես ռեվանշիստական արդարադատության կամակատարներ, ովքեր իշխանությունը օգտագործում են միայն աշխատավարձ, պարգևավճար ստանալու և Քոչարյանից վրեժ լուծելու համար։

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը