Կարծիք

06.04.2019 10:13


Ֆեյքերի հիմնադիր քաղաքական խարդախը

Ֆեյքերի հիմնադիր քաղաքական խարդախը

Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, մի անձ է, ով իշխանության եկավ ու վարչապետի աթոռը զավթեց բազմաթիվ կեղտոտ մանիպուլյացիաների և խարդախությունների արդյունքում: Այդ խարդախություններից առաջինը և ամենաանբարոյականը, ըստ իս, հեղափոխության հանրահավաքային օրերին Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկին իսկականի տեղ ներկայացնելն էր: Այդ ծերունին կանգնել ու սրտաճմլիկ ելույթ էր ունենում ամբիոնից, և այդ րոպեներին հանրահայտ Էդուարդ Աղաջանյանը՝ DJ Էդոն, պահել էր Ռոբերտի լուսանկարը՝ ի ցույց դնելով հավաքվածներին: Հետագայում ճշմարտությունն ի հայտ եկավ, երբ Ռոբերտի իրական պապը գտնվեց, բայց ֆեյք-հեղափոխությունն արդեն «հաղթել էր», իսկ շուլլեր և աճպարար Էդոն՝ նշանակվել կառավարության աշխատակազմի ղեկավար:

Այսօր եթե Նիկոլն այդքան երես ունի, որ կառավարության նիստում ԱԱԾ-ի տնօրենին հանձնարարում է անողոք պայքար մղել սոցիալական ցանցերում գործող կեղծ օգտատերերի դեմ, թող առաջին հերթին սկսի իրենից եւ իր աշխատակազմի ղեկավարից՝ իրեն տալով ցմահ բանտարկություն, իսկ աշխատակազմի ղեկավարին ու այն ստախոս բիձուկին՝ 15 տարվա ազատազրկում:

Թե՞ ԱԱԾ-ն պետք է պայքարի միայն այն ֆեյքերի և կեղծարարությունների դեմ, որոնք հաճելի չեն վարչապետի և նրա ընտանիքի քիմքին: Այնպես, ինչպես աշխարհի տակի բոլոր հանցանքներում մեղադրվում է երկրորդ նախագահը, իսկ առաջինը հրեշտակի թևերով սավառնում է կապույտ երկնքում:

Ըստ օդում կախված լուրերի՝ կառավարության աշխատակազմում տարբեր հաստիքներով աշխատանքի են ընդունվում մարդիկ, ովքեր, սակայն, զբաղվում են նիկոլական ֆեյքեր աշխատացնելով և դրա դիմաց հավելյալ վճարվում են: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին առաջարկում եմ հետաքննել նաև այդ մարդկանց գործունեությունը, քանի որ նրանք հիմնականում տարածում են անձնական վիրավորանք, սպառնալիք ու անեծք: Օդում կախված այլ լուրեր են կան, համաձայն որոնց՝ ֆեյքերի բանակները ղեկավարվում են առաջին տիկին Աննայի և ԱԺ նախագահի տիկին Գոհարի կողմից:

Մտածում եմ, որքա՞ն երկերեսանի պետք է լինի մարդ, հոգով որքան փչացած, որպեսզի ինքը, լինելով ֆեյքերի և խարդախությունների հիմնադիր, պայքար հայտարարի կեղծ օգտատերերի դեմ: Այստեղ կարող են լինել մի քանի բացատրություններ՝

- Սա խոսքի ազատության դեմ ուղղված քողարկված քայլ է

- Սա Վանեցյանին հանձնարարական տալու և հետո այն պատշաճ չկատարելու համար նրան պաշտոնանկ անելու փորձ է

- Սա դեղերը չխմելու հետևանք է

Իսկ առհասարակ, վարչապետի աթոռը զբաղեցնող մարդու իրական կերպարը հասկանալու համար պետք է ստեղծել համապատասխան՝ «Ժամանակակից նիկոլական բառարան»։ Եվ այնտեղ գրված կլինի՝ Բազմախոստումնալից ոչնչություն-Բազմաթիվ խոստումներ տվող, բայց ոչինչ չիրականացնող անձ։

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը