Կարծիք

15.04.2019 11:12


Հնարավոր է՝ նոր Հայաստանում արգելված են Նիկոլի անվան կիրառմամբ ակցիաները

Հնարավոր է՝ նոր Հայաստանում արգելված են Նիկոլի անվան կիրառմամբ ակցիաները

Այսօր առավոտ իմացա, որ այլևս նորագույն Հայաստանում մարդկանց բերման են ենթարկել փողոցներում՝ ասֆալտին, ինչ-որ բան գրելու համար։ Միանգամից ասեմ, որ նման ակցիաներն իմ սրտով չեն։ Ես նախընտրում եմ ճշմարտությունը վերհանել քննարկումների միջոցով ու ուշադրության արժանանալ գաղափարներով, ոչ թե էքշըններով։ Ամեն դեպքում։

Պարզվեց՝ Արթուր Դանիելյանը, Նարեկ Սամսոնյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանը, ու էլի ինչ-որ անձինք վարչական ձերբակալման են ենթարկվել։ Հիմնավորումը իմանամ, ինքս էլ կգրեմ։ Հիմա այլ հարց է հետաքրքրում։

Եթե Հայաստանում սթրիթարտը կամ դրա ինչ-որ տարատեսակներ արգելված են, ապա պետք է անհապաղ քաղաքացիներին տեղյակ պահել։ Չստացվի՝ ջահելները պատերին գրեն, որ իրար սիրում են ու դրա համար դատվեն։

Եթե արգելված են քաղաքական ու քաղաքացիական ակցիաները, էս դեպքում ևս պիտի տեղյակ պահել։ Ես ու բազմաթիվ ընկերներ չգիտենք այդ արգելքի մասին, բայց չենք էլ ուզում օրենք խախտած լինել։ Լավ կլինի պետությունը մեզ տեղեկացնի։

Իհարկե, հնարավոր է երրորդ տարբերակը՝ նոր Հայաստանում արգելված լինեն Նիկոլի անվան կիրառմամբ ակցիաները (ինչքան հասկացա՝ ձերբակալվածները հենց Նիկոլի անվամբ ինչ-որ ակցիա են արել)։ Ես սկզբունքորեն դեմ չեմ ազգային ու պետական արժեքների վրա տաբուներ դնելուն (ականջը կանչի Խաչիկ Ասրյանի), բայց ինձ մի հարց է մտահոգում. իսկ բանակի վրա այդ տաբուն տարածվելո՞ւ է, թե՞ ոչ։ Էն 1000 դրամների դեմ փողոցում գրառումներ անողները և՞ս դատվելու են, թե՞ իրանց էքշընը խաղաղասիրական էր։

Հ․Գ. Եթե լուրջ, ապա պիտի ասեմ, որ թավշյա քաղաքացու Հայաստանի՝ Նիկոլի Հայաստանի կուրսը ճիշտ չէ։ Քաղաքական հայացքների համար որևէ մեկին հետապնդելը մեզ հետ է տանելու։ Սերժից էլ, Ռոբերտից էլ, Լևոնից էլ, եթե կուզեք՝ Դեմիրճյանից էլ հետ։ Բա մենք (իրականում ես էս գործում չկամ) սրա համար էինք քաղաքացու օր սահմանել։

Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը