Աշխարհ

19.04.2019 07:02


«Արսենալ»-ը Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում է (տեսանյութ)

«Արսենալ»-ը Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում է (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ՝ երկու խաղերի ընդհանուր 0:3 հաշվով հաղթելով «Նապոլի»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Արսենալ»-ը հյուրընկալվել էր իտալական ակումբին: Առաջին կեսում թեպետ վիճակագրությամբ առավելություն ուներ «Նապոլի»-ն, սակայն ստանդարտ իրավիճակն ճիշտ օգտագործեց «Արսենալ»-ը: Լյակազեթի դիպուկ հարվածով առաջ մղեց «զինագործներին»: Ի վերջո լոնդոնյան ակումբը հաղթեց նվազագույն առավելությամբ և դուրս եկավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 34-րդ րոպեին:

Այս խորագրի վերջին նյութերը